Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի

28.07.2025 - 17:32 դիտում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության:

Այս մասին հայտնել է Աբրահամյանի պաշտպանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից նշեցին, որ որոշումը կբողոքարկեն: Բողոքը ներկայացվելու է Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:

Դատարանը որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։

Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ