ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ

Գոհար Ստեփանյան 27.01.2021 - 11:40
27.01.2021 - 11:40 դիտում

Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի»,- ասաց վարչապետը։

Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։

Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հաջող կլինի ծրագիրը ու մարտից լիարժեք կգործարկվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ