Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

24.01.2026 - 16:59 դիտում

ԱՄՆ տասնյակից ավելի նահանգներ արտակարգ դրություն են հայտարարել և կոչ արել մարդկանց մնալ տանը՝ մոտեցող հզոր ձնաբքի պատճառով։

Այս մասին հաղորդել է Associated Press-ը։

Արտակարգ դրություն է հայտարարվել Ալաբամայում, Արկանզասում, Ջորջիայում, Կանզասում, Կենտուկիում, Լուիզիանայում, Միսսիսիպիում, Միսսուրիում, Նյու Յորքում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում, Տեխասում և Վիրջինիայում՝ ընդհանուր առմամբ 14 նահանգում։

Վատ եղանակի պատճառով չեղարկվել է նաև ԱՄՆ-ում հանգստյան օրերին նախատեսված ավելի քան 8000 չվերթ։

Փոթորկի մասին նախազգուշացում է հայտարարվել Նյու Մեխիկոյից մինչև Նոր Անգլիա, որը կազդի մոտավորապես 140 միլիոն մարդու վրա: Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է առատ ձյան և մերկասառույցի մասին։

Ուրբաթ երեկոյան փոթորիկը Տեխասի որոշ հատվածներում սառցե անձրև և ձյուն էր բերել, իսկ Օկլահոմա՝ ձյուն։ Օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ փոթորիկը, կանխատեսումների համաձայն, կշարժվի դեպի հյուսիս-արևելք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ