Աղմուկ, ոստիկաններ ու օտարվող հարազատ տուն։ Գայանե Գասպարյանն ու ընտանիքը երկար տարիներ բնակվել են Գյումրու այս քարե տանը, որը նախկինում տնակ է եղել։ 237/771 տնակը իրենք հրդեհված վիճակում գնել են երկու հազարականների սկզբին ազգությամբ եզդի մի կնոջից, որը գումարը վերցնելուց հետո լքել է Հայաստանը: Առքուվաճառքը տեղի է ունեցել առանց փաստաթղթի։ 2006 թվականին տարածքը գնվել է համայնքապետարանից եւ Գայանե Գասպարյանի խոսքով՝ միայն տարիներ հետո, իսկ ավելի կոնկրետ՝ վերջերս են տեղեկացել, որ պետք է ազատեն այն։