Ճրագալույցը՝ Գյումրիում

5.01.2023 - 20:23 դիտում

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Այսօր երեկոյան բոլոր հայ առաքելական եկեղեցիներում, այդ թվում` Սուրբ Յոթվերք եկեղեցում, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ: Քրիստոնյաները այսօր իրար հանդիպելիս ողջունում են միմյանց հետեւյալ կերպ. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» արտահայտությամբ: Ի պատասխան հնչում է. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Գյումրինում Սուրբ Յոթվերք եկեղեցին, ինչպես ամեն տարի, այս տարի ևս բազմամարդ էր։ Ըստ ավանդույթի՝ տարբեր երկրների հայկական եկեղեցիներում կայացած ժամերգություններում հայ քրիստոնյաները նշում են Քրիստոսի ծնունդը Ճրագալույցի արարողությամբ, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին դեպի Քրիստոսը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ