Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի ավելի ցածր մակարդակ. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 16.11.2022 - 17:35
16.11.2022 - 17:35 դիտում

Որևէ մեկը չի ժխտում, որ գնաճ կա: Այս մասին խորհրդարանում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:

«Գնաճը գլոբալ երևույթ է, Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ:

Մարդը ինչպե՞ս պետք է գնաճի դեմ պայքարի. եկամուտների աճով, աշխատավարձի աճով: Պիտի նորից ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 հազար նոր աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը, 46.1 տոկոսով՝ միջին աշխատավարձը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ