Կրակոցներ՝ Գյումրիում, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 15 պարկուճ

Աննա Կոստանյան 28.04.2023 - 14:54
28.04.2023 - 14:54 դիտում

Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում. ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցի հետքերով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ