Հրդեհի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է տեղի ժամանակով 02:14-ին։ Հրդեհ է բռնկվել Ռոսիյսկայա փողոցում գտնվող 8 հարկանի բնակելի շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՌԴ ԱԻՆ հրշեջ–փրկարարները:
Շենքից տարհանվել է մոտ 300 մարդ։ Տարհանված բնակիչներին ժամանակավոր ուղարկել են միջնակարգ դպրոցի բազային շենք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել`05:59-ին։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է եղել 214 մարդ և 63 տեխնիկա, այդ թվում՝ ԱԻՆ – ի 129 աշխատակից և 34 տեխնիկա:
Բարեբախտաբար, հրդեհից ոչ ոք չի տուժել. վնասվել է 90 բնակարան։
Վարկածներից մեկի համաձայն ՝ հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը։