Զապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին

13.08.2022 - 18:06 դիտում

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը և նրա մոտ գտնվող ատոմային էլեկտրակայանը: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա նշել է, որ ականատեսների խոսքով՝ քաղաքում կրկին պայթյուններ են լսվում։

Ուկրաինական լրատվամիջոցները ևս նշել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի և արդյունաբերական տարածքի ուղղությամբ կրկին գնդակոծություններ են ընթանում։ Էներգոդարի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել զգույշ լինել և սահմանափակել քաղաքի փողոցներում գտնվելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ