Մոսկվայի հետ բանակցությունները կնշանակեն Ռուսաստանի հաղթանակը. Պոդոլյակ

13.08.2022 - 19:36 դիտում

Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու մոտիվացիա չունի, քանի որ դա կնշանակի Մոսկվայի հաղթանակը։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:

«Այսօրվա դրությամբ Մոսկվայի հետ բանակցությունները կնշանակեն միայն մեկ բան. որ Ռուսաստանը հաղթել է»,- ասել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանում է բացառապես գերիների, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծման մակարդակում:

«Այսինքն՝ հումանիտար բաղադրիչի շուրջ երկխոսություն կա»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ ռազմաքաղաքական տեսանկյունից ոչ մի երկխոսություն չկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ