Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին. ՌԴ ԱԳՆ

Գոհար Ստեփանյան 9.10.2020 - 11:31
9.10.2020 - 11:31 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են խորհրդակցությունների համար իրենց ներկայացուցիչներին Մոսկվա ուղարկելու պատրաստակամությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում անցկացվող խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում», – ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ