Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն ընդգծել է, որ այդ հաղորդումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
Նա նշել է, որ անհանգստացնող հաղորդումներ են ստացվում վերջին մարտերի ընթացքում քաղաքացիական անձանց թիրախավորող բռնությունների և ռազմական հանցագործությունների մասին: «Մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- «Թվթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը:
Նա հայտնել է, որ վերադարձել է Բրյուսել Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ «Բարդ և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում էր: Շատ խնդիրներ են մնում չլուծված, բայց հույս կա, որ հրադադարը կպահպանվի»,- գրել է նա:
Կլաարը նաև հավելել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատանքը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:
Back in Brussels after urgent meetings in Baku, Yerevan and also Vienna. Difficult and sometimes emotional exchanges. Lots of challenges remain but hope that ceasefire will hold. Need to return to negotiations.
— Toivo Klaar (@ToivoKlaar) September 17, 2022