Մաքսիմ Մանուկյանը՝ Սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

17.09.2022 - 19:37 դիտում
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ 6 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, 4-ը՝ բրոնզե:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ասպարեզ մտան մեծերը:
Ցավոք, Բորիս Շատվերյանը (մարզական սամբոյի 79 կգ ք/կ) և Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբոյի 71 կգ ք/կ) պարտվեցին առաջին գոտեմարտերում և դուրս մնացին պայքարից, իսկ մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կարողացավ նվաճել բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալ ունենալու իրական հնարավորություն ունեն մարզական սամբոյի 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը. նրանք եզրափակչում են:
Գոտեմարտերին ուղիղ եթերում կարելի է հետևել Երևանի ժամանակով 20:00-ին հետևյալ հղումով:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ