Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Աննա Կոստանյան 22.01.2025 - 13:41
22.01.2025 - 13:41 դիտում

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնացել է 65 պատգամավոր: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ