Արարատի մարզում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր

Աննա Կոստանյան 16.11.2023 - 10:08
16.11.2023 - 10:08 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արարատի մարզում մառախուղ է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ