Մայիսի 27-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2021-2022 թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։
(86).jpg)
Շնորհավորելով մոնթեականներին կրթօջախն ավարտելու կապակցությամբ՝ վարժարանի պետ Գեղամ Սարգսյանն ուրախությամբ արձանագրել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, ինչը վարժարանի արդյունավետ գործունեության վառ ապացույցն է։
(17).jpg)
(37).jpg)
Շրջանավարտների շարքում նաև երկու աղջիկ են, որոնք նույնպես որոշել են հետագա կրթությունը կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ։
Գեղամ Սարգսյանը և վարժարանի ուսուցչական կազմը շրջանավարտներին հորդորել են մշտապես բարձր պահել մոնթեականի կոչումը, հասնել նորանոր բարձունքների, պատվով ու նվիրումով ծառայել հայրենիքին:
(8).jpg)
Միջոցառման ավարտին ուսումնական տարվա լավագույն արդյունքներ գրանցած սաները պարգևատրվել են նվերներով, շնորհակալագրերով և անվանական մրցանակներով:
(2).jpg)
