Հունվար ամսին, օրենսդրական փոփոխության համաձայն, համայնքներում ցանկացած ապօրինի, ինքնակամ շինություն ենթակա է քանդման, եւ հիմա քաղաքում այդպիսի տարածքներ կան: Սա նախօրեին Գյումրու համայնքապետարանում իրականցված խորհրդակցության թեմաներից մեկն էր: Թե՛ Շիրակի մարզպետը, թե՛ Գյումրու համայնքապետը կարեւորեցին բռնազավթված տարածքները համայնքին վերադարձնելու հարցը: Այս տարի պետական բյուջեով 14 մլրդ դրամի ծրագիր է նախատեսվում Գյումրիում իրականացնել, դրանց մի մասն արդեն մեկնարկել է, մյուսները դեռ հետաձգվում են. նշեց Շիրակի մարզպետը: Օրինակ, կենտրոնական հրապարակի ասֆալտապատումից հետո ավարտական ակտ չկա: Քաղաքում՝ այդ թվում կենտրոնական հատվածներում, լուսավորության խնդիր կա, որի լուծումը կարող է նպաստել նաեւ զբոսաշրջային ոլորտի առավել ակտիվացմանը: