Ադրբեջանից Հայաստան են վերադառնում երկու հայ գերիներ, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է նրանցից մեկի՝ Արթուր Տոռոզյանի ընտանիքի ներկայացուցիչը։ Վարորդ Արթուր Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը կորել էին հուլիսին՝ Սյունիքում՝ Սև լճի տարածքում։ Մինչ օրս պաշտոնական գերատեսչությունները որևէ տեղեկություն չէին հայտնել նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին։ Պատերազմից հետո հայրենիք է վերադարձել 104 գերի։ Վերջին երկու խմբի վերադարձը տեղի էր ունեցել Բաքվին անապատման որոշ դաշտերի քարտեզների տրամադրումից հետո։