Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ֆրանսիայի ԱԳՆ

8.12.2023 - 21:39 դիտում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով պահվող անձանց ազատ արձակելու ու հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը:

Ֆրանսիական կողմը հուսով է, որ սա առաջին քայլն է պահվող և, կալանավորված անձանց, անհետ կորածների ճակատագրի բացահայտման հարցերում։

«Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ: Կայուն խաղաղությունը հնարավոր է, եթե հարգվեն միջազգային իրավունքը, երկու երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Նշվում է նաև, որ Ֆրանսիան լրացուցիչ 15 միլիոն եվրոյի մարդասիրական հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այսպիսով՝ 2023 թվականի համար Հայաստանին տրամադրվող աջակցությունը կկազմի 27,5 միլիոն եվրո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ