Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրել Հայաստանին

Հրաչ Սահակյան 7.11.2020 - 21:04
7.11.2020 - 21:04 դիտում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահության համակարգին՝ տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, բացի այդ, կուղարկվեն բժշկական սարքավորումներ և դեղորայք: «Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լաքոտը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, դեսպան Լաքոտը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը խոսել էր Հայաստանի առողջապահության համակարգին օգնություն տրամադրելու մտադրության մասին:

🇫🇷🇦🇲
En réponse aux besoins humanitaires exprimés par les autorités arméniennes dans le contexte du conflit armé au Haut…

Опубликовано Jonathan Lacôte Суббота, 7 ноября 2020 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ