Ֆրանսիան՝ չփչացող սննամթերքից բացի, 10 բեռնատարներով գեներատորներ ու արևային պանելներ է ուղարկում ԼՂ

Աննա Կոստանյան 30.08.2023 - 15:19
30.08.2023 - 15:19 դիտում

Մենք եկել ենք այստեղ՝ արտահայտելու համար մեր աջակցությունը, մեր համերաշխությունը, մեր բարեկամությունը: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարներով շարասյունը ուղեկցել է Կոռնիձորի սահմանային հատված:

Փարիզի քաղաքապետը նշեց, որ պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ամենատարբեր հայացքներ ունեցող մարդկանց, որոնք «միավորում են Հայաստանը և Արցախը»:

«Այստեղ ենք մենք այսօր, որովհետև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը ապրիլի 24-ին դիմեց մեզ և ասաց, որ պետք է գործել, ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունները պետք է միավորվեն ու կարողանան մադասիարական օգնություն տրամադրել Արցախին»,- ասաց Փարիզի քաղաքապետը, ապա մանրամասնեց, թե ինչ են պարունակում Կոռնիձոր հասած բեռնատարները. «Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են հիմնականում չհնացող պարենային սննդի միջոցներ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա ձեզ դիմադրելու»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ