Ֆրանսիայի և Մոնտենեգրոյի թիմերը ժամանել են Հայաստան` մասնակցելու «HOPE 2023» վարժանքին

9.10.2023 - 21:53 դիտում

Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա և 2 փրկարար շուն. այսօր երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանում դիմավորել է ֆրանսիական թիմերին, ովքեր Հայաստանի և ԵՄ-ի փրկարարների հետ մասնակցում են «HOPE 2023» վարժանքին: Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Վարժանքի թեման սեյսմիկ արձագանքն է:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մոնտենեգրոյի թիմը նույնպես Հայաստանում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ