ՀԱՄԱՍ-ը սպառնում է մահապատժի ենթարկել գերիներին՝ ի պատասխան Իսրայելի կողմից բնակելի շենքերի թիրախավորման

9.10.2023 - 21:47 դիտում

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Ալ-Քասամ բրիգադների խոսնակ Աբու Ուբայդան հայտարարել է, որ շարժումը մահապատժի է ենթարկելու մեկ իսրայելցի պատանդի Իսրայելի կողմից յուրաքանչյուր բնակելի շենքի թիրախավորման դեպքում՝ առանց նախազգուշացման:

«Այսուհետ մենք հայտարարում ենք, որ ցանկացած հարձակում խաղաղ բնակիչների և նրանց տների վրա՝ առանց նախազգուշացման, ցավոք սրտի, կդիմավորվի մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատժով, և մենք կհեռարձակենք մահապատիժը աուդիո և վիդեո ձևաչափով», – ասել է Աբու Օբայդան։

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է հայտարարության ձայնագրությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ