Ֆրանսիայի դեսպանը և Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը այցելել են Արարատի մարզ

Աստղիկ Խաչատրյան 15.09.2023 - 20:32
15.09.2023 - 20:32 դիտում

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:

«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ