Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը

6.12.2022 - 23:58 դիտում

Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը․ այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Նախարար Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը»,- գրել է Լաքոտը։

Սենատում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիա ԱԳ նախարար Կոլոնան Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսելիս, ասել է. «Այս առաքելությունը արդյունավետորեն սահմանափակել է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը, նախարարն ասել է, որ «լարվածությունը մնում է բարձր»։ Ապա վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին և խոստացել շարունակել ջանքերը խաղաղության վերադարձի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ