Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան

Հրաչ Սահակյան 26.01.2021 - 15:51
26.01.2021 - 15:51 դիտում

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը հունվարի
27-ին ժամանելու է Երևան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում
Ֆրանսիայի դեսպանությունից, նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ:

 

Հայաստան իր այցելության շրջանակներում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ

Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:

 

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախկին No16 դպրոցի շենքը հանձնվել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրին անհատ
ույց
 օգտագործման։ Այս ժեստով ՀՀ կառավարությունը իր մեծ ներդրումն է բերել Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեջ և ցույց տվել Ֆրանկոֆոնիայի հանդեպ իր հանձնա
ռությունը
:

Պարոն Ժան Բատիստ Լըմուանըով 2018 թվականին իր այցի ընթացքում “մկրտեց” հաստատությունը նոր` Անատոլ
Ֆրանսի անունովայս անգամ կայցելի նոր շենքի շինհրապարակ տեսնելու ընթացիկ աշխատանքները և հանդիպելու
 Կրթահամալիրի ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ: Այս նոր շենքը թույլ կտա Կրթահամալիրին
հյուրընկալել ավելի շատ աշակերտների՝ լինի ֆրանսիացիայլ օտարերկրացիթե հայԸնդ որում վերջիններս
 մեծամասնություն են կազմում:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Ֆրանսիայի Հանրապետության կրթության
նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան (ավագ դպրոց): Այն հանդիսանում է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն
ներառող Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության համաշխարհային ցանցի անդամորի անդամ
հաստատություններում սովորում է 370 000 աշակերտ:

Դպրոցի անունը հարգանքի տուրք է մատուցում գրողգրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրմարդու
իրավունքների լիգայի հիմնադիր և հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ.-1924),
ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքիտուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ
ունեցած իր հայտնի ելույթով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ