Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները

30.07.2023 - 13:41 դիտում
Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Հնարավոր է սա 4 people նկարն է
Կոնգոյում ընթացող Խաղերում Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել ու հռչակվել չեմպիոն, Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր:
Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է
Մեր ըմբիշներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ