Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը չի կարողանում մտնել Գյումրի. «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը 1 ժամով հետաձգվում է

Աննա Կոստանյան 9.04.2021 - 14:45
9.04.2021 - 14:45 դիտում

Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանապարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով, հայտնում են ՀՖՖ-ից:

Ֆեդերացիան լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերեվարված գյումրեցիների հարազատները Շիրակի մարզում միջպետական նշանակության և համայնքային ճանապարհներ են փակել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ