Շիրակցի գերեվարվածների ծնողները փակել են մարզի ելքերն ու մուտքերը

Հրաչ Սահակյան 9.04.2021 - 14:39
9.04.2021 - 14:39 դիտում

Ապրիլի 8-ին «Էրեբունի» օդանավակայան վայրեջք կատարող ինքնաթիռը, ըստ շրջանառվող լուրերի, պետք է 50 գերի բերեր Հայաստան: Այն ժամանեց, բայց դատարկ: Այսօր ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերեվարվածների ծնողները փակել են մարզ մտնող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին: Չնայած վիշտը մեծ է, բայց չի կուրացրել, բացառություններ կան. ճանապարհը բացվում է շտապօգնության, հիվանդ տեղափոխող մեքենաների համար: Փակ էր նաեւ Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ բնակավայրի ավտոճանապարհն ու երկաթուղին: Ծնողները կշարունակեն փակ պահել ճանապարհները մինչեւ կամ ժամկետներ չնշվեն, կամ իրենց հետ հանդիպման չգան իշխանությունից ու բավարար պատասխան չտան:

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ