Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարրոյի հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալով՝ զրուցակիցները քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի շուրջ շարունակվող բանակցությունները:
Կողմերն անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, Պաղեստինում և Սիրիայում իրավիճակին:
