Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ. Արծրուն Հովհաննիսյան

Աննա Կոստանյան 30.09.2020 - 19:24
30.09.2020 - 19:24 դիտում

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ՝ ՏՈՍՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ