Օրենսդիրից՝ գործադիր. մարզպետն ամփոփել է աշխատանքային 100 օրը

21.02.2022 - 19:39 դիտում

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի պաշտոնում ամփոփում է գործունեության 100 օրը. ասուլիսը Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրի մշակույթի կենտրոնում է: Սուբվենցիոն ծրագրի երկու փուլով վերանորոգված մշակույթի տանն ասուլիս անցկացնելու նպատակը ապակենտրոնացումն է, որի մասին անընդհատ խոսվում է. նշեց մարզպետը: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը մարզպետը նշեց՝ առաջնահերթ հարցերից մեկը շարունակում է մնալ Շիրակի մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցը: Նազելի Բաղդասարյանն ասաց՝ օրենսդիրից գործադիր տեղափոխվելը բարդ էր, սակայն այս 100 օրերի ընթացքում աշխատանքին ցուցաբերվել է սկզբունքային ու ձեռագրային մոտեցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ