Օրե՞նք, թե՞ ուժային ճնշում

Հրաչ Սահակյան 29.04.2022 - 16:27
29.04.2022 - 16:27 դիտում

Թեեւ 41 ՀԿ նամակով դիմել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին՝ պահանջելով խոչընդոտել ՀՀ ԱԺ հերթական նիստում քվեարկության դրվող «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, այնուամենայնիվ, այն ապրիլի 13-ին ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որը, ըստ էության, հասարակության բողոքի դրսեւորման ձեւ է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։  Այս մասին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները մտավախություններ ունեն:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ