Օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջ դրվի այս ձգձգված հшկամարտությանը. Պուտին

Աննա Կոստանյան 13.10.2023 - 13:57
13.10.2023 - 13:57 դիտում

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ ձևաչափում քրտնաջան աշխատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում:

«Օրակարգում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջակետ դրվի այս ձգձգված հակամարտությունում: Ռուսաստանը պատրաստ է այս հարցում իր գործընկերներին համակողմանի աջակցություն ցուցաբերել»,- ասել է Պուտինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ