Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

31.03.2024 - 15:21 դիտում
Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ին, 5-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ