Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով

Աննա Կոստանյան 26.01.2022 - 16:40
26.01.2022 - 16:40 դիտում

Հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: 30-31-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում է թույլ ձյուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ