Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Աննա Կոստանյան 21.06.2023 - 17:38
21.06.2023 - 17:38 դիտում

Հունիսի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հունիսի 22-24-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ