Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Աննա Կոստանյան 16.06.2022 - 14:26
16.06.2022 - 14:26 դիտում

Հունիսի 16-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ