Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով

18.12.2022 - 17:21 դիտում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ը Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ