Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է. Ավինյան

Աննա Կոստանյան 11.10.2025 - 16:35
11.10.2025 - 16:35 դիտում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Քաղաքապետը ներկայացրել է աղբավայրում տիրող իրավիճակը՝ նշելով, որ լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են։

«Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված՝ դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ»,- ասել է Ավինյանը։

Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված՝ օդի որակի չափման սարքերի տվյալները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ