Օդային տագնապ Գյումրու թիվ 37 դպրոցում. անցկացվել է ուսումնավարժանք

1.03.2021 - 17:48 դիտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հանրապետության տարբեր դպրոցներում մեկնարկել են ազդարարման, տարհանման, պատսպարման աշխատանքներ: Գյումրու թիվ 37 դպրոցում ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված պայմանական տարհանման միջոցառումը նպատակ ունի բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը: Ինչպե՞ս վարվել օդային տագնապների ժամանակ, ինչպե՞ս պատսպարվել, ի՞նչ միջոցներից օգտվել եւ ի՞նչ միջոցառումներ իրականացնել: Նախաձեռնության շրջանակներում աշակետների համար իրականացվել են նաեւ տեսական պարապմունքներ: Նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ