Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի․ ԱՀ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 15.08.2023 - 20:28
15.08.2023 - 20:28 դիտում

Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից։

«Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ