Օգնություն Ֆրանսիայից «Գյումրի» ԲԿ-ին և Գյումրու շտապ օգնության կայանին

Գոհար Ստեփանյան 4.12.2020 - 11:43
4.12.2020 - 11:43 դիտում

Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ին ուղարկված հումանիտար օգնությունից ֆրանսահայ բժիշկ, ծագումով գյումրեցի Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ մասնաբաժին է տրվել «Գյումրի» ԲԿ-ին և Գյումրու շտապ օգնության կայանին՝ հաղորդում են Շիրակի մարզպետարանից։

Հումանիտար օգնությամբ տրամադրվել են անհետաձգելի բուժօգնության դեղորայք և պարագաներ, թթվածնային կոնցենտրատորներ, արտածծիչներ, վերջիններիս համար նախատեսված ծայրակներ, անհատակսն պաշտպանիչ միջոցներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ