ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

30.10.2022 - 10:56 դիտում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական՝ վեցերորդ համաժողովին նորընտիր վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին ասված է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, կուսակցության վեցերորդ համաժողովում կուսակցության վարչության անդամ են ընտրվել՝

1. Նիկոլ Փաշինյան
2. Սուրեն Պապիկյան
3. Ռուբեն Ռուբինյան
4. Տիգրան Ավինյան
5. Սասուն Միքայելյան
6. Արայիկ Հարությունյան
7. Գևորգ Պապոյան
8. Արփինե Դավոյան
9. Գնել Սանոսյան
10. Վահագն Ալեքսանյան
11. Ալեն Սիմոնյան
12. Վաղարշակ Հակոբյան
13. Համբարձում Մաթևոսյան
14. Հայկ Կոնջորյան
15. Ռոմանոս Պետրոսյան:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ