ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

Աննա Կոստանյան 3.05.2024 - 10:07
3.05.2024 - 10:07 դիտում

Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից:

Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ