Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Աննա Կոստանյան 14.02.2024 - 18:24
14.02.2024 - 18:24 դիտում

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Վրաստանի Քութայիս քաղաքից թռչեր Իսպանիայի Բարսելոնա, վերադարձել է օդանավակայան՝ ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկության պատճառով։ Այդ մասին Քութայիսի միջազգային օդանավակայանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո Wizz Air ավիաընկերությունն արագ որոշում է կայացրել ինքնաթիռն օդանավակայան վերադարձի մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ