Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը կորոնավիրուսի աշխտանշաններ ունի

Աննա Կոստանյան 2.03.2021 - 14:26
2.03.2021 - 14:26 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այսօր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալը կորոնավիրուսի թեստ է հանձնել, ըստ այդմ, ներկա չէ դատական նիստին։

Մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանը դատարանին խնդրեց հարգելի չհամարել բացակայությունը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, թե կորոնավիրուսի թեստ հանձնելը ինքնանպատակ չի կարող լինել, քանի որ կան ախտանշաններ, որոնք վկայում են այն մասին, որ մարդը կարող է վարակված լինել կորոնավիրուսով։

«Գտնում եմ, որ Գևորգ Բաղդասարյանի ասածը անհիմն է, խնդրում եմ թույլ չտալ, որ անձը, որը բացակա է նիստից, նրա վարքագծի վերաբերյալ որոշակի գնահատականներ հնչեցնել», – ասաց Գևորգյանի պաշտպանը։

Փաստաբանը դատավորին կոչ արեց կարգի հրավիրել մեղադրող կողմին՝ թույլ չտալով, որ միջամտի իր խոսքին։

Դատավորը բավարարեց միջնորդությունը. դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին՝ 13։00-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ