Քոչարյանի խմբակցությունը կեղծ իրականություն ներկայացնող հայտարարություն է տարածում՝ փորձելով արդարացնել դաշնակի արարքը․ Արթուր Հովհաննիսյան

1.04.2023 - 23:33 դիտում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

Փոխարենը ներողություն խնդրեն հանրությունից իրենց վարորդ-պատգամավորի խուլիգանական պահվածքի համար՝ քոչարյանի խմբակցությունը վերից վար կեղծ իրականություն ներկայացնող հայտարարություն է տարածում` փորձելով արդարացնել իրենց դաշնակի արարքը։

 

Զուգահեռաբար, պատվից հեռու խմբմկցության ղեկավարն էլ ասում է, թե իրենց դաշնակը փախնող տղա չէ։ Իհարկե, ԱԺ միջանցքներում լույսի արագությամբ փախչելու ու մկան ծակ թան գալու ֆոնին՝ պատիվ չունեցողների ղեկավարը առավել քան բացահայտվում է իր ողջ «փուչիկ» էությամբ։

Իսկ Հայասպան դաշինքի ղեկավարուայունը` զորամասեր մեջ-մեջ անելու գործով անցնող Սեյրան Օհանյանը, ու, մշտապես իրարամերժ մտքեր արտահայտող, անհասկանալի Արծվիկ Մինասյանը, միանշանակ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն իրենց խմբակցության պատգամավորի արարքի համար, եթե իրենք իրոք ունակ են ղեկավարել իրենց վարձկանների խմբակցությունը։

Մյուս կողմից ի՞նչ սպասել հազարավոր մարդկանց ունեզրկած, մի ողջ պետության հիմքերը քանդած, նոյեմբերի 9-ի տեռորիստական ակտը արդարացնողներից, եթե ոչ ավելի ու ավելի վատը։

5-րդ շարասյան դեմ պայքարը չի ավարտվել, և այս ամենն էլ, վստահաբար, ամբողջությամբ տեղավորվում է ասածիս համատեքստում։

Մյուս կողմից էլ այս մարդկանց խմբակը պատրաստ է ամեն ինչի՝ ապօրինի գույքերը պահպանելու, տարիների թալանածը չվերադարձնելու համար։

Ամեն դեպքում, ուշ թե շուտ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, որտեղ էլ թաքնված լինեք, որքան էլ արագ փախչեք։

Փոխարենը ներողություն խնդրեն հանրությունից իրենց վարորդ-պատգամավորի խուլիգանական պահվածքի համար` քոչարյանի…

Опубликовано Artur Hovhannisyan / Արթուր Հովհաննիսյան Суббота, 1 апреля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ