Քննչական կոմիտեն ու «TikTok»-ը համագործակցելու են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով

Աննա Կոստանյան 28.04.2023 - 18:15
28.04.2023 - 18:15 դիտում


ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ՔԿ-ն։

«Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ