Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը

16.11.2025 - 11:30 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող CII Partnership Summit 2025-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։

Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։

«Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է մեր տնտեսական համագործակցության և մարդկանց միջև շփումների ընդլայնման ուղղությամբ», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ